18:25  ,  25 նոյեմբերի, 2023

«Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Լիվերպուլին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

27-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մանչեսթերյան թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին պարտությունից փրկեց 80-րդ րոպեին անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խփած գոլը։

«Մանչեսթեր Սիթին» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լիվերպուլը» 28 միավորով երկրորդն է։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 1:1 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 27 - Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 80

«Բարնլի» - «Վեստ Հեմ»՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

«Լուտոն Թաուն» - «Քրիսթալ Փելաս»՝ 19:00

«Նյուքասլ Յունայթեդ» - «Չելսի»՝ 19:00

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Բրայթոն»՝ 19:00

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Բորնմուտ»՝ 19:00

«Բրենթֆորդ» - «Արսենալ»՝ 21:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում