15:06  ,  23 նոյեմբերի, 2023

Ֆրանսիայի առաջին ռակետ Կարոլին Գարսիան արձակուրդն անցկացնում է Անտարկտիդայում

Ֆրանսիայի առաջին ռակետ Կարոլին Գարսիան մրցաշրջանի ավարտից հետո մեկնել է Անտարկտիդա։

Ֆրանսիացի թենիսիստուհին այդ մասին հայտնել է սոցիալական ցանցերում արած գրառումով։

«Անտարկտիդա․ այս վայրն ապշեցնում է երեւակայությունը։ Բառերով անկարագրելի ապրումներ, զգացողություններ»,- գրել է Կարոլին Գարսիան, որը լուսանկարվել է պինգվինների ֆոնին։

WTA-ի դասակարգման աղյուսակում Կարոլին Գարսիան 20-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով