11:52  ,  23 նոյեմբերի, 2023

Եվրո-2024․ Չանչարեւիչը՝ վերջին տուրի խորհրդանշական հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչն ընդգրկվել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խորհրդանշական հավաքականում, WhoScored-ի վարկածով։

Հավաքականում ընդգրկված են ամեն դիրքում ամենաբարձր գնահատական ստացած խաղացողները։

Խորվաթիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի թիմը պարտվել էր 0:1 հաշվով, Չանչարեւիչը կատարել էր 10 սեյվ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող, WhoScored-ի վարկածով։

Եվրո-2024, ընտրական մրցաշար, վերջին տուրի խորհրդանշական հավաքական

Դարպասապահ․ Չանչարեւիչ (Հայաստան)։

Պաշտպաններ․ Սոիրի (Ֆինլանդիա), Դե Վրեյ (Նիդերլանդներ), Վիտիկ (Չեխիա), Կանսելու (Պորտուգալիա)։

Կիսապաշտպաններ․ Ստենգս (Նիդերլանդներ), Սոբոսլաի (Հունգարիա), Տրոսարդ (Բելգիա), Դոկու (Բելգիա)։

Հարձակվողներ․ Խորի (Չեխիա), Լուկակու (Բելգիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English