19:55  ,  18 նոյեմբերի, 2023

Եվրո-2024. Հայաստանի թիմը բաց թողեց հաղթանակը Ուելսի նկատմամբ (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ուելսի հավաքականին եւ բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1: 

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմից արդեն 5-րդ րոպեին աչքի ընկավ Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը (տեսանյութ

Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին անկյունայինից հետո գլխի հարվածով սեփական դարպասը գրավեց Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը (տեսանյութ

Հայաստանի հավաքականը 19 գոլային հնարավորություն ստեղծեց, սակայն դարպասին կատարեց 2 հարված։ Մրցակիցը 3 հարված կատարեց դարպասին։ Երեք դեպքում էլ սեյվի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը։

Ավելացված ժամանակում հարձակվող Էդգար Սեւիկյանը հրաշալի հարված կատարեց դարպասին, բայց սեյվ կատարեց դարպասապահ Դենի Ուորդը։ 

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի ավագ, պաշտպան Վարազդատ Հարոյանը 5-րդ դեղին քարտը ստացավ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում եւ բաց կթողնի Խորվաթիայի թիմի դեմ ընտրական փուլի վերջին հանդիպումը, որը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Զագրեբում։

D խմբում Ուելսի հավաքականը 7 խաղից հետո 11 միավորով երկրորդ տեղում է։

Հայաստանի հավաքականը չորրորդն է՝ 8 միավոր։ 10 միավորով երրորդ տեղում գտնվող Խորվաթիայի հավաքականն այս տուրում կմրցի Լատվիայի թիմի հետ։ Եթե խորվաթները հաղթեն այդ խաղում Հայաստանի հավաքականը կզրկվի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

Խմբի առաջատարը Թուրքիայի թիմն է, որը 7 խաղում վաստակել է 16 միավոր եւ նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիրը։

Եվրո-2024, խմբային փուլ, նախավերջին տուր

D խումբ

Հայաստան - Ուելս՝ 1։1

Լուկաս Սելարայան, 5 - Նաիր Թիկնիզյան, 45+2, ինքնագոլ

Հայաստան․ Օգնյեն Չանչարեւիչ, Գեորգի Հարությունյան, Վարազդատ Հարոյան, Նաիր Թիկնիզյան, Անդրե Կալիսիր, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան (Էդգար Սեւիկյան, 72), Ուգոչուկվու Իվու (Հովհաննես Հարությունյան, 63), Արտակ Դաշյան, Հրանտ-Լեոն Ռանոս (Արթուր Միրանյան, 72), Լուկաս Սելարայան։

Լատվիա - Խորվաթիա՝ 21:00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով