Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրում Երեւանի «Արարատ-Արմենիան» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմից աչքի ընկան բրազիլացի պաշտպան Լեո Սիլվան եւ կոլումբացի հարձակվող Խոնատան Դուարտեն։
«Արարատ-Արմենիան» 35 միավորով երկրորդն է եւ առաջատար «Փյունիկից» հետ է 10 միավոր։ «Շիրակը» նախավերջինն է՝ 12 միավոր։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 2:0
Լեո Սիլվա, 61, Խոնատան Դուարտե, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում