18:33  ,  11 նոյեմբերի, 2023

«Տոտենհեմը» պարտվեց եւ մնաց երկրորդ տեղում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում Լոդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին», որը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Տոտենհեմի» ուելսցի հարձակվող Բրենան Ջոնսոնը։ Պատասխան գոլն ավելացված առաջին րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան։ Դաշտի տերերի հաղթական գոլն ավելացված 8-րդ րոպեին խփեց գաբոնցի կիսապաշտպան Մարիո Լեմինան։

«Տոտենհեմը» 26 միավորով երկրորդն է։ 27 միավոր ունի առաջատար «Մանչեսթեր Սիթին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վուլվերհեմփթոնը» 12-րդն է՝ 15 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 2:1 (տեսանյութ)

Պաբլո Սարաբիա, 90+1, Մարիո Լեմինա, 90+8 - Բրենան Ջոնսոն, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում