18:33 11 նոյեմբերի, 2023Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում Լոդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին», որը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Տոտենհեմի» ուելսցի հարձակվող Բրենան Ջոնսոնը։ Պատասխան գոլն ավելացված առաջին րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան։ Դաշտի տերերի հաղթական գոլն ավելացված 8-րդ րոպեին խփեց գաբոնցի կիսապաշտպան Մարիո Լեմինան։
«Տոտենհեմը» 26 միավորով երկրորդն է։ 27 միավոր ունի առաջատար «Մանչեսթեր Սիթին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վուլվերհեմփթոնը» 12-րդն է՝ 15 միավոր։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
«Վուլվերհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 2:1 (տեսանյութ)
Պաբլո Սարաբիա, 90+1, Մարիո Լեմինա, 90+8 - Բրենան Ջոնսոն, 3
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.