Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի մեկնարկային խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը մրցեց «Վոլֆսբուրգի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով (տեսանյութ)։
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 87-րդ րոպեին։
«Բորուսիա» 13 միավորով 9-րդն է, «Վոլֆսբուրգը» 10-րդն է՝ 13 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Բորուսիա Մ․» - «Վոլֆսբուրգ»՝ 4:0
Տոմաշ Չվանչարա, 16, Ռոկո Ռայց, 42, Ֆրանկ Օնորա, 64, Ալասն Պլեա, 71
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում