23:43  ,  9 նոյեմբերի, 2023

ԵԼ․ «Լիվերպուլի» եւ «Ռոմայի» անակնկալ պարտությունները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկել են խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումները։

E խմբում անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալվեց ֆրանսիական «Թուլուզին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտություն կրեց 2:3 հաշվով։

«Լիվերպուլը» 9 միավորով խմբի առաջատարն է, «Թուլուզը» 7 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։

G խմբում իտալական «Ռոման» արտագնա խաղում մրցեց չեխական «Սլավիայի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։

«Սլավիան» 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Ռոման» նույնքան միավորով երկրորդն է։ 

E խումբ

«Թուլուզ» (Ֆրանսիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)` 2:3 (տեսանյութ)

ԼԱՍԿ (Ավստրիա) - «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)՝ 3:0

Մրցաշարային դրություն․ «Լիվերպուլ»՝ 9 միավոր, «Թուլուզ»՝ 7, «Ռոյալ Յունիոն»՝ 4, ԼԱՍԿ՝ 3:

G խումբ

«Սլավիա» (Չեխիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 0:2 (տեսանյութ)

«Սերվետ» (Շվեյցարիա) - «Շերիֆ» (Մոլդովա)` 2:1

Մրցաշարային դրություն․ «Ռոմա»՝ 9 միավոր, «Սլավիա»՝ 9, «Սերվետ»՝ 4, «Շերիֆ»՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում