10:48  ,  7 նոյեմբերի, 2023

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ․ Ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից

Լոնդոնի «Տոտենհեմի» ավստրալացի գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն մեկնաբանել է Լոնդոնի «Չելսիից» կրած 1:4 հաշվով պարտությունը Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում։

«Բարդ է գիտակցել տեղի ունեցածը։ Այսպիսի խաղը հնարավոր չէ վերլուծել, քանի որ ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից։ Ես հիասթափված եմ արդյունքից, բայց հպարտանում եմ մեր ֆուտբոլիստներով, որոնք խաղադաշտում թողեցին բոլոր ուժերը։

Մի քանի անգամ մոտ էինք հաշիվը հավասարեցնելուն, եւ դա ապացուցում է, որ մեր թիմն ունի հզոր ոգի, բայց հանգամանքները շատ անբարենպաստ էին»,- Պոստեկոգլուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Տոտենհեմը» կրեց առաջին պարտությունը եւ 26 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 27 միավոր։ «Չելսին» 15 միավորով 10-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում