02:10  ,  7 նոյեմբերի, 2023

«Տոտենհեմն» առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրի վերջին խաղում մրցեցին լոնդոնյան «Տոտենհեմն» ու «Չելսին»։

Ավստրալացի Անգելոս Պոստեկոգլուի գլխավորած թիմն առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում։

«Չելսին» հասավ կամային հաղթանակի 4:1 հաշվով։ Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը։

«Տոտենհեմը» 26 միավորով նահանջեց երկրորդ տեղ եւ1 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։ «Չելսին» 10-րդն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր»»

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 1:2 (տեսանյութ)

 Դեյան Կուլուշեւսկի, 6 - Քոուլ Փալմեր, 35, 11մ, Նիկոլաս Ջեքսոն, 75, 90+4, 90+8

Հեռացումներ՝ Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), 33, Դեսթինի Ուդոջի («Տոտենհեմ»),  55, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում