01:55  ,  4 նոյեմբերի, 2023

ՊՍԺ-ն հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ

Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Մոնպելիեին», որի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախակին խաղացող, ֆրանսահայ Միշել Տեր-Զաքարյանը։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Աչքի ընկան հարավկորեացի կիսապաշտպան Լի Կան Ինը, ֆրանսիացի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին եւ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

ՊՍԺ-ն 24 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

«Մոնպելիեն» 11-րդն է՝ 11 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր

ՊՍԺ - «Մոնպելիե»՝ 3:0 (տեսանյութ)

Լի Կան Ին, 10, Ուորեն Զաիր-Էմերի, 58, Վիտինյա, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում