01:55 4 նոյեմբերի, 2023Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Մոնպելիեին», որի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախակին խաղացող, ֆրանսահայ Միշել Տեր-Զաքարյանը։
Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։
Աչքի ընկան հարավկորեացի կիսապաշտպան Լի Կան Ինը, ֆրանսիացի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին եւ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։
ՊՍԺ-ն 24 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։
«Մոնպելիեն» 11-րդն է՝ 11 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր
ՊՍԺ - «Մոնպելիե»՝ 3:0 (տեսանյութ)
Լի Կան Ին, 10, Ուորեն Զաիր-Էմերի, 58, Վիտինյա, 66
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.