02:10  ,  1 նոյեմբերի, 2023

Ալկարասի սենսացիոն պարտությունը

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը սենսացիոն պարտություն կրեց Փարիզի «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում։ Իսպանացի թենիսիստն իր մեկնարկային մրցախաղում հանդիպեց աշխարհի 45-րդ ռակետ, ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինի հետ, որն առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 37 րոպե։

Սաֆիուլինի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։

Այս մրցաշրջանում Ալկարասն առաջին անգամ պարտություն կրեց մեկնարկային մրցախաղում։

20 օր առաջ Շանհայի «Մասթերսի» չորրորդ շրջանում բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին պարտվելուց հետո Ալկարասը ձախ ոտքի եւ մեջքի խնդիրների պատճառով հրաժարվել էր Բազելի մրցաշարին մասնակցելուց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով