02:10 1 նոյեմբերի, 2023Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը սենսացիոն պարտություն կրեց Փարիզի «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում։ Իսպանացի թենիսիստն իր մեկնարկային մրցախաղում հանդիպեց աշխարհի 45-րդ ռակետ, ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինի հետ, որն առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 37 րոպե։
Սաֆիուլինի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։
Այս մրցաշրջանում Ալկարասն առաջին անգամ պարտություն կրեց մեկնարկային մրցախաղում։
20 օր առաջ Շանհայի «Մասթերսի» չորրորդ շրջանում բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին պարտվելուց հետո Ալկարասը ձախ ոտքի եւ մեջքի խնդիրների պատճառով հրաժարվել էր Բազելի մրցաշարին մասնակցելուց։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.