13:25  ,  10 նոյեմբերի, 2012

Արաս Օզբիլիս. Թուրքիան տարբերակ չէր ինձ համար

Ըտրեցի Հայաստանի հավաքականը, քանի որ ինձ հայ եմ համարում, հայտարարել Կրասնոդարի «Կուբանի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

«Թուրքիան տարբերակ չէր ինձ համար: Ես պետք է ընտրեի Հայաստանի ու Հոլանդիայի հավաքականների միջեւ: Երբ խաղում էի «Այաքսում», ինձ հրավիրեցին Հոլանդիայի երիտասարդական հավաքական, սակայն ես ընտրեցի Հայաստանի ազգային հավաքականը: Այդ որոշումը սրտանց եմ ընդունել: Որոշեցի խաղալ Հայաստանի հավաքականում, քանի որ ինձ հայ եմ համարում: Մենք բարդ խմբում ենք հայտնվել աշխարհի առաջնության ընտրական փուլում, սակայն, միանշանակ, կարող ենք պայքարել ուղեգրի համար»,- նշել է Օզբիլիսը Sportbox-ի հետ հարցազրույցում:

22-ամյա ֆուտբոլիստն անդրադարձել է նաեւ ռուսական Պրեմյեր լիգային ու «Կուբանի» ամբիցիաներին:

«Հոլանդիայում ավելի շատ ուշադրություն են դարձնում տեխնիկական որակների վրա, իսկ Ռուսաստանում շատ կարեւոր է ֆիզիկական պատրաստվածությունը: Ռուսաստանի առաջնությունն օր օրի ավելի ուժեղ է դառնում: «Կուբանը» լուրջ ամբիցիաներ ունի: Այստեղ լավ ֆուտբոլիստներ են խաղում, եւ մենք փորձում ենք բարձր տեղերում լինել մրցաշարային աղյուսակում: Հիմա մենք 4-5 լավագույն թիմերի շարքում ենք: Մի քանի տարուց «Կուբանը» կարող է թոփ ակումբ դառնալ:
ԲԿՄԱ-ն շատ ուժեղ է, «Անժին»՝ նույնպես: Մախաչկալայի թիմը շատ խելացի մարզիչ ունի: Դա նոր ձեւավորված թիմ է, սակայն շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Կարծում եմ՝ ԲԿՄԱ-ն ու «Անժին» կպայքարեն չեմպիոնության համար: Միգուցե՝ նաեւ «Կուբանը»,- ասել է Օզբիլիսը:

Ռուսաստանի առաջնության մեկնարկային 14 տուրերում Արասը մասնակցել է 10 հանդիպման եւ դարձել է չորս գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում