22:57  ,  29 հոկտեմբերի, 2023

«Ինտերն» ուժեղ էր «Ռոմայից» եւ առաջինն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալեց «Ռոմային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

81-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 75-րդ րոպեին։

«Ինտերը» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Ռոման» 8-րդն է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ինտեր» - «Ռոմա»՝ 1:0 (տեսանյութ)

Մարկուս Տյուրամ, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում