19:56  ,  29 հոկտեմբերի, 2023

«Լիվերպուլի» եւ «Աստոն Վիլայի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 23 միավորով երրորդն է եւ 1 միավոր է առաջ չորրորդ տեղում գտնվող «Աստոն Վիլայից», որը 3:1 հաշվով պարտության մատնեց «Լուտոն Թաունին»։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Լիվերպուլ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 3:0 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 31, Դարվին Նունիես, 35, Մոհամեդ Սալահ, 77

«Աստոն Վիլա» - «Լուտոն Թաուն»՝ 3:1 (տեսանյութ)

Ջոն Մաքգին, 17, Մուսա Դիաբի, 49, Թոմ Լոքիեր, 62, ինքնագոլ - Էմիլիանո Մարտինես, 83, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում