Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Տոտենհեմը» լոնդոնյան դերբիում կհյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
53-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Քրիսթալ Փելասի» անգլիացի պաշտպան Ջոել Ուորդը։ 66-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։
Ավելացված ժամանակում գանացի հարձակվող Ջորդան Այուն կրճատեց հաշվի տարբերությունը։
«Տոտենհեմը» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5-ական միավոր առաջ է հաջորդ երկու տեղերում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» եւ փոխչեմպիոն «Արսենալից», որոնք մեկական խաղ քիչ են անցկացրել։ «Քրիսթալ Փելասը» 11-րդն է՝ 12 միավոր։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» - «Տոտենհեմ»՝ 1:2 (տեսանյութ)
Ջորդան Այու, 90+4 - Ջոել Ուորդ, 53, ինքնագոլ, Սոն Հին Մին, 66
«Չելսի» - «Բրենթֆորդ»՝ 15:30 (Երեւանի ժամանակ)
«Արսենալ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 18:00
«Բորնմուտ» - «Բարնլի»՝ 18:00
«Վուլվերհեմփթոն» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 20:30
Հոկտեմբերի 29
«Վեստ Հեմ» - «Էվերտոն»՝ 17:00
«Աստոն Վիլա» - «Լուտոն Թաուն»՝ 18:00
«Բրայթոն» - «Ֆուլհեմ»՝ 18:00
«Լիվերպուլ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 18:00
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 19:30
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում