«Տոտենհեմը» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

01:01   28 հոկտեմբերի, 2023

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Տոտենհեմը»  լոնդոնյան դերբիում կհյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

53-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Քրիսթալ Փելասի» անգլիացի պաշտպան Ջոել Ուորդը։ 66-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

Ավելացված ժամանակում գանացի հարձակվող Ջորդան Այուն կրճատեց հաշվի տարբերությունը։

«Տոտենհեմը» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5-ական միավոր առաջ է հաջորդ երկու տեղերում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» եւ փոխչեմպիոն «Արսենալից», որոնք մեկական խաղ քիչ են անցկացրել։ «Քրիսթալ Փելասը» 11-րդն է՝ 12 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Տոտենհեմ»՝ 1:2 (տեսանյութ)

Ջորդան Այու, 90+4 - Ջոել Ուորդ, 53, ինքնագոլ, Սոն Հին Մին, 66

«Չելսի» - «Բրենթֆորդ»՝ 15:30 (Երեւանի ժամանակ)

«Արսենալ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 18:00

«Բորնմուտ» - «Բարնլի»՝ 18:00

«Վուլվերհեմփթոն» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 20:30

Հոկտեմբերի 29

«Վեստ Հեմ» - «Էվերտոն»՝ 17:00

«Աստոն Վիլա» - «Լուտոն Թաուն»՝ 18:00

«Բրայթոն» - «Ֆուլհեմ»՝ 18:00

«Լիվերպուլ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 18:00

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 19:30



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։