00:55  ,  27 հոկտեմբերի, 2023

ԵԼ․ «Լիվերպուլի» եւ «Ռոմայի» հաղթանակները, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումները։

E խմբում անգլիական «Լիվերպուլը» պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի, ճապոնացի կիսապաշտպան Վատարու Էնդոյի, ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսի, հոլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի գոլերի շնորհիվ 5:1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական Թուլուզին եւ 9 միավորով առաջին տեղում է։

G խմբում իտալական «Ռոման» իտալացի կիսապաշտպան Էդոարդո Բովեի եւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլերի շնորհիվ պարտության մատնեց չեխական «Սլավիային» եւ 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

A խումբ

«Բաչկա Տոպոլա» (Սերբիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)՝ 1:3 (տեսանյութ)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Վեստ Հեմ» (Անգլիա)՝ 2:1 (տեսանյութ)

Մրցաշարային դրություն․ «Վեստ Հեմ»՝ 6 միավոր, «Ֆրայբուրգ»՝ 6, «Օլիմպիակոս»՝ 4, «Բաչկա Տոպոլա»՝ 1։

B խումբ

«Մարսել» (Ֆրանսիա) - ԱԵԿ (Հունաստան)՝ 3:1 (տեսանյութ)

«Բրայթոն» (Անգլիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)՝ 2:0 (տեսանյութ)

Մրցաշարային դրություն․ «Մարսել»՝ 5 միավոր, ԱԵԿ՝ 4, «Բրայթոն»՝ 4, «Այաքս»՝ 2:

C խումբ

«Արիս Լիմասոլ» (Կիպրոս) - «Բետիս» (Իսպանիա)՝ 0:1

«Սպարտա Պրահա» (Չեխիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)` 0:0

Մրցաշարային դրություն․ «Բետիս»՝ 6 միավոր, «Սպարտա»՝ 4, «Գլազգո Ռեյնջերս»՝ 4, «Արիս»՝ 3։

D խումբ

«Ռակուվ» (Լեհաստան) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:1

«Շտուրմ» (Ավստրիա) - «Ատալանտա» (Իտալիա)` 2:2

Մրցաշարային դրություն․ «Ատալանտա»՝ 7 միավոր, «Սպորտինգ»՝ 4, «Շտուրմ»՝ 4, «Ռակուվ»՝ 1։

H խումբ

«Մոլդե» (Նորվեգիա) - «Հեկեն» (Շվեդիա)` 5:1

 «Բայեր» (Գերմանիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)` 5:1

Մրցաշարային դրություն․ «Բայեր»՝ 9, «Ղարաբաղ»՝ 6, «Մոլդե»՝ 3, «Հեկեն»՝ 0։

E խումբ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Թուլուզ» (Ֆրանսիա)` 5:1 (տեսանյութ)

«Ռոյալ Յունիոն» (Բելգիա) - ԼԱՍԿ (Ավստրիա)` 2:1

Մրցաշարային դրություն․ «Լիվերպուլ»՝ 9 միավոր, «Ռոյալ Յունիոն»՝ 4, «Թուլուզ»՝ 4, ԼԱՍԿ՝ 0:

F խումբ

«Պանատինաիկոս» (Հունաստան) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 1:2

 «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ տեղափոխվել է նոյեմբերի 9

Մրցաշարային դրություն․ «Ռեն»՝ 6 միավոր, «Պանատինաիկոս»՝ 4, «Վիլյառեալ» (2 խաղ)՝ 3, «Մաքաբի Հայֆա» (2 խաղ)՝ 1:

G խումբ

«Ռոմա» (Իտալիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 2:0 (տեսանյութ)

«Շերիֆ» (Մոլդովա) - «Սերվետ» (Շվեյցարիա)` 1:1

Մրցաշարային դրություն․ «Ռոմա»՝ 9 միավոր, «Սլավիա»՝ 6, «Սերվետ»՝ 1, «Շերիֆ»՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում