22:27  ,  21 հոկտեմբերի, 2023

«Չելսին» ու «Արսենալը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» հյուրընկալվեց «Չելսիին» եւ պարտությունից խուսափեց վերջնամասում խփած գոլերի շնորհիվ՝ 2:2:

«Չելսիից»  աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը եւ ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը։

«Արսենալից» մրցակցի դարպասը գրավեցին անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսն ու բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

«Արսենալը» 21 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի առաջատար «Մանչեսթեր Սիթին»։ «Չելսին» 9-րդն է՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Չելսի» - «Արսենալ»՝ 2:2 (տեսանյութ)

Քոուլ Փալմեր, 15, 11մ, Միխայիլ Մուդրիկ, 48 - Դեքլան Ռայս, 77, Լեանդրո Տրոսարդ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում