17:30  ,  21 հոկտեմբերի, 2023

«Լիվերպուլը» պարտության մատնեց «Էվերտոնին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Էվերտոնին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Լիվերպուլը» 20 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Հաջորդ երկու տեղերում գտնվող եւ մեկական խաղ քիչ անցկացրած «Տոտենհեմն» ու «Արսենալը» նույնպես ունեն 20-ական միավոր։ «Էվերտոնը» 16-րդն է՝ 7 միավոր։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Լիվերպուլ» - «Էվերտոն»՝ 2:0 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 75, 11մ, 90+7

Հեռացում՝ Էշլի Յանգ («Էվերտոն»), 37

«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Բորնմուտ» - «Վուլվերհեմփթոն»՝ 18:00

«Բրենթֆորդ» - «Բարնլի»՝ 18:00

«Նյուքասլ Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 18:00

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Լուտոն Թաուն»՝ 18:00

«Չելսի» - «Արսենալ»՝ 20:30

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում