Պատրաստ չեմ խաղալ 100 տոկոսով, ասել է «Կրասնոդարի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Չեմ կարծում, որ կմասնակցեմ «Սպարտակի» դեմ խաղին: Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել ինձ: Վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, սակայն պատրաստ չեմ 100 տոկոսով:
«Կրասնոդարը» կարող է ավարտել մրցաշրջանը մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Մեր թիմում հիանալի մթնոլորտ է տիրում: Բոլոր ֆուտբոլիստները պայքարում են հիմնական կազմում տեղի համար:
«Բենֆիկայից» կրած պարտությունից հետո «Սպարտակը» համարյա թե շանսեր չունի դուրս գալ փլեյ-օֆֆ: Մեր դեմ խաղում նրանք մարտական տրամադրված կլինեն»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է rsport.ru-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի «Սպարտակ» - «Կրասնոդար» խաղը կկայանա նոյեմբերի 11-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի
17:10 , 2 հոկտեմբերի
17:01 , 2 հոկտեմբերի