19:25 9 նոյեմբերի, 2012Պատրաստ չեմ խաղալ 100 տոկոսով, ասել է «Կրասնոդարի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Չեմ կարծում, որ կմասնակցեմ «Սպարտակի» դեմ խաղին: Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել ինձ: Վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, սակայն պատրաստ չեմ 100 տոկոսով:
«Կրասնոդարը» կարող է ավարտել մրցաշրջանը մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Մեր թիմում հիանալի մթնոլորտ է տիրում: Բոլոր ֆուտբոլիստները պայքարում են հիմնական կազմում տեղի համար:
«Բենֆիկայից» կրած պարտությունից հետո «Սպարտակը» համարյա թե շանսեր չունի դուրս գալ փլեյ-օֆֆ: Մեր դեմ խաղում նրանք մարտական տրամադրված կլինեն»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է rsport.ru-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի «Սպարտակ» - «Կրասնոդար» խաղը կկայանա նոյեմբերի 11-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.