11:52  ,  11 հոկտեմբերի, 2023

Նադալը կմասնակցի Australian Open-ին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը կմասնակցի 2024թ․ Ավստրալիայի բաց առաջնությանը։ Այդ մասին հայտնել է առաջնության տնօրեն Քրեյգ Թայլին, փոխանցում է ESPN-ը։

Աշխարհի նախկին առաջին ռակետը 2023թ․ հունվարին վնասվածք էր ստացել Australian Open-ի երկրորդ շրջանում ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդի հետ մրցախաղում եւ դուրս մնացել պայքարից։ Հունիսին 37-ամյա թենիսիստը վիրահատվել էր եւ այժմ անցնում է վերականգնողական փուլ։

«Մենք կարող ենք հաղորդել, որ Ռաֆան կվերադառնա։ Մենք զրուցել ենք նրա հետ մի քանի օր առաջ։ Նադալը հաստատեց, որ կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը։ Դա հրաշալի է»,- ասել է Թայլին։

Australian Open-ը տեղի կունենա հունվարի 14-28-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով