Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Բայերը» Լեւերկուզենում ընդունեց «Քյոլնին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։
Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան գերմանացի հարձակվող Յոնաս Հոֆմանը, հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը եւ նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն։
«Բայերը» 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Շտուտգարտից»։ «Քյոլնը» վերջինն է՝ 1 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Բայեր» - «Քյոլն»՝ 3:0 (տեսանյութ)
Յոնաս Հոֆման, 22, Ժերեմի Ֆրիմպոնգ, 32, Վիկտոր Բոնիֆասե, 67
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում