22:09  ,  7 հոկտեմբերի, 2023

«Յուվենտուսն» ուժեղ էր «Տորինոյից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում տեղի ունեցավ թուրինյան դերբին «Յուվենտուսի» եւ «Տորինոյի» մասնակցությամբ։

2:0 հաշվով առավելության հասավ իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը։ «Յուվենտուսից» աչքի ընկան իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին եւ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը։

«Յուվենտուսը» 17 միավորով երրորդն է, «Տորինոն» 12-րդ տեղում է՝ 9 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Յուվենտուս» - «Տորինո»՝ 2:0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Գատի, 47, Արկադիուշ Միլիկ, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով