Անգլիայի առաջնության 7-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Լիվերպուլի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։
«Տոտենհեմից» խաղի հաշիվը բացեց հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը (տեսանյութ)։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոյի (տեսանյութ) գոլի շնորհիվ։
«Տոտենհեմը» հաղթեց հյուրերի կամերունցի պաշտպան Ժոել Մատիպի ինքնագոլի շնորհիվ (տեսանյութ)։
«Տոտենհեմը» 17 միավորով երկրորդն է, «Լիվերպուլը» 16 միավորով չորրորդն է։
Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր
«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 2:1
Սոն Հին Մին, 36, Ժոել Մատիպ, 90+6, ինքնագոլ - Կոդի Գակպո, 45+4
Հեռացումներ՝ Կյորտիս Ջոնս («Լիվերպուլ»), 26, Դիոգու Ժոտա («Լիվերպուլ»), 69, երկրորդ դեղին քարտ
It's incredibly tight at the pic.twitter.com/JYOHJB03Im
— Premier League (@premierleague) September 30, 2023
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում