«Լիվերպուլը» պարտվեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

22:57   30 սեպտեմբերի, 2023

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Լիվերպուլի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։

«Տոտենհեմից» խաղի հաշիվը բացեց հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը (տեսանյութ)։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոյի (տեսանյութ) գոլի շնորհիվ։

«Տոտենհեմը» հաղթեց հյուրերի կամերունցի պաշտպան Ժոել Մատիպի ինքնագոլի շնորհիվ (տեսանյութ

«Տոտենհեմը» 17 միավորով երկրորդն է, «Լիվերպուլը» 16 միավորով չորրորդն է։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 2:1  

Սոն Հին Մին, 36, Ժոել Մատիպ, 90+6, ինքնագոլ - Կոդի Գակպո, 45+4

Հեռացումներ՝ Կյորտիս Ջոնս («Լիվերպուլ»), 26, Դիոգու Ժոտա («Լիվերպուլ»), 69, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։