18:01  ,  30 սեպտեմբերի, 2023

«Աստոն Վիլայի» տպավորիչ հաղթանակը՝ 6:1 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրում «Աստոն Վիլան» ընդունեց «Բրայթոն» եւ առավելության հասավ 6:1 հաշվով։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը (տեսանյութ)։ Աչքի ընկան նաեւ անգլիացի կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսին (տեսանյութ) եւ բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսը (տեսանյութ

«Բրայթոնից» սեփական դարպասը գրավեց էկվադորցի պաշտպան Պերվիս Էստուպինիանը։

Հյուրերի միակ գոլը խփեց «Բարսելոնայից» տեղափոխված Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին (տեսանյութ

«Աստոն Վիլան» 15 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ «Բրայթոնը» չորրորդն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Բրայթոն»՝ 6:1

Օլի Ուոթքինս, 14, 21, 65, Պերվիս Էստուպինիան, 26, ինքնագոլ, Ջեյքոբ Ռեմսի, 85, Դուգլաս Լուիս, 90+7 - Անսու Ֆատի, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում