10:50  ,  25 սեպտեմբերի, 2023

«Նյուքասլ Յունայթեդը» Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» 8:0 հաշվով հաղթել էր «Շեֆիլդ Յունայթեդին»։

Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին անգամ 8 տարբեր խաղացողներ մեկ խաղում գրավեցին մրցակցի դարպասը, հաղորդում է Opta Sport-ը։

Աչքի էին ընկել Շոն Լոնգսթաֆը, Դեն Բյորնը, Սվեն Բոթմանը, Կալում Ուիլսոնը, Էնթոնի Գորդոնը, Միգել Ալմիրոնը, Բրունո Գիմարայեշը եւ Ալեքսանդր Իսակը։

8:0 հաշիվը «Նյուքասլ Յունայթեդի» ռեկորդի կրկնությունն է Պրեմիեր լիգայում։

1999 թվականին «Նյուքասլ Յունայթեդը» 8:0 հաշվով հաղթել էր «Շեֆիլդ Ուենսդեյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում