00:54  ,  24 սեպտեմբերի, 2023

Ֆերնանդեշի գոլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Բարնլիին» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին հաղթանակ բերեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի գոլը (տեսանյութ

«Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 8-րդ տեղում է։ «Բարնլին» վերջինն է՝ 1 միավոր։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1

Բրունու Ֆերնանդեշ, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում