12:21  ,  22 սեպտեմբերի, 2023

Թուրքիայի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել Վինչենցո Մոնտելան, հաղորդում է Թուրքիայի ֆուտբոլային ֆեդերացիայի կայքը։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։

49-ամյա իտալացի մասնագետը փոխարինել է 60-ամյա գերմանացի Շտեֆան Կունցին։

Վինչենցո Մոնտելան մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է իտալական «Ֆիորենտինայում», «Սամպդորիայում», «Միլանում», իսպանական «Սեւիլիայում», թուրքական «Ադանա Դեմիրսպորում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում