01:14  ,  7 հուլիսի, 2024

Եվրո-2024. Դե Վրեյը՝ Նիդերլանդներ - Թուրքիա հանդիպման լավագույն խաղացող

Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլային Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Նիդերլանդներ - Թուրքիա հանդիպման լավագույն խաղացողի մրցանակին արժանացավ հոլանդացիների եւ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» պաշտպան Ստեֆան Դե Վրեյը, որը 70-րդ րոպեին խփեց պատասխան գոլը։

Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով եւ կիսաեզրափակիչում հուլիսի 10-ին կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News