17:53  ,  20 սեպտեմբերի, 2023

Թուրքիայի հավաքականը հեռացրեց Շտեֆան Կունցին

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց գերմանացի Շտեֆան Կունցին, հաղորդում է ֆեդերացիայի կայքը։

Նախորդ երկու հանդիպումներում Թուրքիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում 1:1 հաշվով էր խաղացել Հայաստանի հավաքականի հետ եւ ընկերական մրցախաղում 2:4 հաշվով պարտվել էր ճապոնացիներին։

ԹՖՖ-ն դիտարկում է Գերմանիայի հավաքականից հեռացված Հանս-Դիտեր Ֆլիկի եւ իտալացի Վինչենցո Մոնտելայի թեկնածությունները։ Մոնտելայի նախորդ թիմը եղել է թուրքական «Ադանա Դեմիրսպորը», որը նրան հեռացել է այս տարվա հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում