17:01  ,  17 սեպտեմբերի, 2023

«Մոնակոն» ավելացված 8-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը, բայց մնաց առաջին տեղում (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում առաջատար «Մոնակոն» հյուրընկալվեց «Լորիանին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված 8-րդ րոպեին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Մոնակոյից» աչքի ընկան ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը (տեսանյութ) եւ ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունը (տեսանյութ

«Մոնակոն» 11 միավորով առաջին տեղում է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։ Չեմպիոն ՊՍԺ-ն երրորդն է՝ 8 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր

«Լորիան» - «Մոնակո»՝ 2:2

Այգուն Թոսին, 2, Ռոմեն Ֆեվր, 90+8 - Ալեքսանդր Գոլովին, 17, Ֆոլարին Բալոգուն, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում