«Մոնակոն» ավելացված 8-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը, բայց մնաց առաջին տեղում (տեսանյութ)

17:01   17 սեպտեմբերի, 2023

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում առաջատար «Մոնակոն» հյուրընկալվեց «Լորիանին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված 8-րդ րոպեին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Մոնակոյից» աչքի ընկան ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը (տեսանյութ) եւ ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունը (տեսանյութ)։

«Մոնակոն» 11 միավորով առաջին տեղում է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։ Չեմպիոն ՊՍԺ-ն երրորդն է՝ 8 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր

«Լորիան» - «Մոնակո»՝ 2:2

Այգուն Թոսին, 2, Ռոմեն Ֆեվր, 90+8 - Ալեքսանդր Գոլովին, 17, Ֆոլարին Բալոգուն, 69



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.