00:54  ,  16 սեպտեմբերի, 2023

Մբապեի դուբլը ՊՍԺ-ին չօգնեց խուսափել պարտությունից (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի տնային խաղում չեմպիոն ՊՍԺ-ն մրցեց «Նիցայի» հետ։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը պարտություն կրեց 2:3 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դաձրավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ

«Նիցայից» երկու գոլ խփեց նիգերիացի հարձակվող Տերեմաս Մոֆին (տեսանյութ)։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Գաետան Լաբորդեն (տեսանյութ

«Նիցան» 9 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, ՊՍԺ-ն երրորդն է՝ 8 միավոր։ Առաջատարը «Մոնակոն» է, որը 4 խաղում վաստակել է 10 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր

ՊՍԺ - «Նիցա»՝ 2:3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 29, 87 - Տերեմաս Մոֆի, 21, 69, Գաետան Լաբորդե, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում