00:54 16 սեպտեմբերի, 2023Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի տնային խաղում չեմպիոն ՊՍԺ-ն մրցեց «Նիցայի» հետ։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը պարտություն կրեց 2:3 հաշվով։
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դաձրավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։
«Նիցայից» երկու գոլ խփեց նիգերիացի հարձակվող Տերեմաս Մոֆին (տեսանյութ)։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Գաետան Լաբորդեն (տեսանյութ)։
«Նիցան» 9 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, ՊՍԺ-ն երրորդն է՝ 8 միավոր։ Առաջատարը «Մոնակոն» է, որը 4 խաղում վաստակել է 10 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր
ՊՍԺ - «Նիցա»՝ 2:3 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 29, 87 - Տերեմաս Մոֆի, 21, 69, Գաետան Լաբորդե, 53
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.