19:41  ,  10 սեպտեմբերի, 2023

Գերմանիան առաջին անգամ նվաճեց բասկետբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Բասկետբոլի տղամարդկանց Գերմանիայի հավաքականն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ֆիլիպիններում տեղի ունեցած աշխարհի առաջնության եզրափակիչում գերմանացիները 83:77 հաշվով պարտության մատնեցին Սերբիայի թիմին։

Գերմանիայի հավաքականն այս առաջնությունում հաղթեց բոլոր հանդիպումներում (8 հաղթանակ)։

Բրոնզե մեդալները նվաճեց Կանադայի հավաքականը, որը օվերթայմում պարտության մատնեց ամերիկացիներին՝ 127:118։

Կանադան առաջին անգամ դարձավ մեդալակիր բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնություններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում