10:04  ,  9 սեպտեմբերի, 2023

Երկրպագուները «Զվարթնոցում» դիմավորել են Թուրքիայից վերադարձած Հայաստանի թիմին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այս գիշեր Թուրքիայից վերադարձել է հայրենիք։ «Զվարթնոց» օդանավակայանում ազգային թիմին դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ ՖԱՖ շարժումից։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Էսկիշեհիրում 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել թուրքերի հետ՝ հաղթանակը բաց թողնելով վերջին րոպեներին բաց թողած գոլի հետեւանքով։

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին՝ Երեւանում ընդունելով Խորվաթիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով