01:06  ,  3 սեպտեմբերի, 2023

US Open. Ալկարասը 1/8 եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 26-րդ ռակետ, բրիտանացի Դենիել Էվանսի հետ եւ հաղթեց 6:2, 6:3, 4:6, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 11 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 61-րդ ռակետ, իտալացի Մատեո Արնալդին։

Ալկարասը պաշտպանում է անցած տարի US Open-ում նվաճած տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով