Գերմանիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի ճապոնացի պաշտպան Կոու Իտակուրան (տեսանյութ)։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմից հավասարությունը վերականգնեց գերմանացի հարձակվող Լերոյ Սանեի գոլը 58-րդ րոպեին (տեսանյութ)։ «Բավարիայի» հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը (տեսանյութ)։ Երկու գոլային փոխանցումներն էլ կատարեց գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս չեկավ։
«Բավարիան» 9 միավորով հավասարվեց առաջատար «Բայերին» եւ երկրորդն է։ «Բորուսիան» 15-րդն է՝ 1 միավոր։
Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բավարիա»՝ 1:2
Կոու Իտակուրա, 30 - Լերոյ Սանե, 58, Մատիս Տել, 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում