Գերմանիայի առաջնության երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Հայդենհայմին» եւ բաց թողեց երկու գոլի առավելությունը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Սկզբնամասում դաշտի տերերից աչքի ընկան գերմանացի կիսապաշտպաններ Յուլիան Բրանդտն (տեսանյութ) ու Էմրե Ջանը (տեսանյութ)։
«Հայդենհայմը» հավասարությունը վերականգնեց երկրորդ խաղակեսում գերմանացի հարձակվողները Էրեն Դինկչիի եւ Թիմ Կլյայնդիստի գոլերի շնորհիվ։
«Բորուսիան» 5 միավորով 6-րդն է, «Հայդենհայմը» 13-րդն է՝ 1 միավոր։
Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Հայդենհայմ»՝ 2:2 (տեսանյութ)
Յուլիան Բրանդտ, 7, Էմրե Ջան, 15, 11մ - Էրեն Դինկչի, 61, Թիմ Կլյայնդիստ, 82, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում