01:05  ,  30 օգոստոսի, 2023

ՉԼ․ «Բրագան», «Յանգ Բոյզն» ու «Գալաթասարայը» դուրս եկան խմբային փուլ (տեսանյութ)

Պորտուգալական «Բրագան», շվեյցարական «Յանգ Բոյզը» եւ թուրքական «Գալաթասարայը» դուրս եկան ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։

Հունական «Պանատինաիկոսը», նորվեգական «Մոլդեն» եւ իսրայելական «Մաքաբի Հայֆան» պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, պատասխան խաղ

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3:2)

Մաուրո Իկարդի, 7, 11մ, Անխելինյո, 90+3 - Էյրիկ Հեստադ, 66

«Պանատինաիկոս» (Հունաստան) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2)

Բրումա, 83

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Մաքաբի Հայֆա» (Իսրայել)՝ 3:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:0)

Սեդրիկ Իտեն, 24, Աբդուլայե Սեկ, 28, Ֆիլիպ Ուգրինիչ, 47

Օգոստոսի 30

«ԱԵԿ Աթենք» (Հունաստան) - «Անտվերպեն» (Բելգիա)՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 0:1)

«Կոպենհագեն» (Դանիա) - «Ռակուվ» (Լեհաստան)՝ 23:00 (առաջին խաղ՝ 1:0)

«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 23:00 (առաջին խաղ՝ 2:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով