Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը մրցեց Լեւերկուզենի «Բայերի» հետ եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին։
«Բայերը» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Ունիոն Բեռլինին», «Վոլֆսբուրգին» ու «Ֆրայբուրգին» եւ երկրորդն է։
«Բորուսիան» 1 միավորով 12-րդն է։
Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բայեր»՝ 0:3 (տեսանյութ)
Վիկտոր Բոնիֆասե, 18, 53, Ժոնատան Տա, 45+6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում