02:06  ,  22 մարտի, 2012

Իտալիայի գավաթ. Եզրափակիչում՝ «Յուվենտուս» - «Նապոլի»

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Նապոլին» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Սիենայի» նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ: Առաջին խաղում հաղթել էր «Սիենան»՝ 2:1:

«Նապոլիի» կազմում հերթական գոլը խփեց ուրուգվայցի ռմբարկու Էդիսոն Կավանին, իսկ «Սիենայի» իտալացի կիսապաշտպան Սիմոնե Վերգասոլան գրավեց սեփական դարպասը:

Եզրափակիչում «Նապոլիի» մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսը», որը պայքարից դուրս է թողել երկրի գործող չեմպիոն «Միլանին»:

Իտալիայի գավաթ. Կիսաեզրափակիչ

«Նապոլի» - «Սիենա»՝ 2:0

Վերգասոլա, 11 (ինքնագոլ), Կավանի, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով