02:06 22 մարտի, 2012Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Նապոլին» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Սիենայի» նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ: Առաջին խաղում հաղթել էր «Սիենան»՝ 2:1:
«Նապոլիի» կազմում հերթական գոլը խփեց ուրուգվայցի ռմբարկու Էդիսոն Կավանին, իսկ «Սիենայի» իտալացի կիսապաշտպան Սիմոնե Վերգասոլան գրավեց սեփական դարպասը:
Եզրափակիչում «Նապոլիի» մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսը», որը պայքարից դուրս է թողել երկրի գործող չեմպիոն «Միլանին»:
Իտալիայի գավաթ. Կիսաեզրափակիչ
«Նապոլի» - «Սիենա»՝ 2:0
Վերգասոլա, 11 (ինքնագոլ), Կավանի, 31
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.