Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայում նոր մրցաշրջանում։
Առաջին տուրում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը Բրեմենում 4:0 հաշվով պարտության մատնեց «Վերդերին»։
Արդեն չորրորդ րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն, որին գոլային փոխանցում կատարեց «Բավարիայի» նորեկ, Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ)։
75-րդ րոպեին Քեյնն իր առաջին գոլը խփեց Բունդեսլիգայում (տեսանյութ)։
Քեյնը փոխարինվեց 84-րդ րոպեին։
One goal, one assist and all three points
— FC Bayern Munich (@FCBayernEN) August 18, 2023
Describe Harry Kane's debut in one word: ___________ pic.twitter.com/WUq62lwQpT
90-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Լերոյ Սանեն, որին գոլային փոխանցում կատարեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը (տեսանյութ)։
Two for Leroy #MiaSanMia #SVWFCB 0-3 pic.twitter.com/QRZWjlh4Mt
— FC Bayern Munich (@FCBayernEN) August 18, 2023
Ավելացված չորրորդ րոպեին Դեւիսի փոխանցումից հետո հյուրերի չորրորդ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը, որը փոխարինել էր Քեյնին (տեսանյութ)։
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
«Վերդեր» - «Բավարիա»՝ 0:4
Լերոյ Սանե, 4, 90, Հարի Քեյն, 75, Մատիս Տել, 90+4
Օգոստոսի 19
«Բայեր» - «ՌԲ Լայպցիգ»՝ 17:30
«Հոֆեյնհամ» - «Ֆրայբուրգ»՝ 17:30
«Շտուտգարտ» - «Բոխում»՝ 17:30
«Վոլֆսբուրգ» - «Հայդենհայմ»՝ 17:30
«Բորուսիա Դորտմունդ» - «Քյոլն»՝ 20:30
Օգոստոսի 20
«Ունիոն Բեռլին» - «Մայնց»՝ 17:30
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Դարմշտադտ»՝ 19:30
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում